Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3.2010

Հակահարված տուբերկուլոզին

Հակահարված տուբերկուլոզին

Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել և կոչնչանա առանց մարդու օրգանզիմին վնաս պատճառելու: 

 

Այսօր տուբերկուլոզը բավական հայտնի և նկարագրված հիվանդություն է: Հարուցիչները տարածվում են օդա-կաթիլային ճանապարհով, ինչպես նաև այն առարկաների կամ մթերքի հետ շփման միջոցով, որի վրա «նստած են» մանրէները:

 

Mycobacterium tuberculosis հարուցիչն իր դեմ ուղղված քիմիական նյութերի հանդեպ զարմանալի հարմարվողականություն ունի, այնպես որ մատչելի դեղորայքը միշտ չէ, որ արդյունավետ է: 

 

Էյնշտեյնյան բժշկական քոլեջից գիտնականների խումբը` Ուիլյամ Ջեյկոբսի ղեկավարությամբ, հարուցչի մետաբոլիզմի նոր, չորսաստիճանային  մեխանիզմ են բացահայտել և նույնիսկ մտածել են, թե ինչպես այն փոխեն: Գործընթացը կատարվում է չորս ֆերմենտներով` TreS, Pep2, GlgE и GlgB, այն թույլ է տալիս տրեգալոզայից ալֆա-գլյուկան ստանալ: Այս բարդ քիմիական անվանումների հետևում բավական պարզ իմաստ է թաքնված: Մատչելի նյութերից շաքար է ստացվում, որն անհրաժեշտ է բջիջների բաժանման համար, այսինքն սերունդների վերարտադրման համար: 

 

Սակայն կենսաքիմիկոսներն ու գենետիկները ձեռք բերածով չեն բավարարվել: Փորձելով փոփոխել գենը, որը պատասխանատու է  GlgE սպիտակուցի սինթեզի համար, գիտնականները հիանալի արդյունք ստացան:  Քիմիական վերափոխման փուլերից մեկն այլևս չընթացավ և Կոխի ցուպիկի բջիջներում սկսեց կուտակվել թունավոր միջանկյալ մի նյութ: Արդյունքում տուբերկուլոզի գենա-մոդիֆիկացված հարուցիչներն սկսեցին ոչնչանալ, իրենց կրողներին /լաբորատորային մկներին/ ոչ մի վնաս չպատճառելով: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 11 (549) 26.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ